Ապրիլի 12-ին, ժամը 19:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Պուչչինիի «Տոսկաե օպերան: Ֆլորիա Տոսկայի դերում հանդես կգա ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: Ներկայացումը նվիրվում է սիրված օպերային երգչուհու ստեղծագործական գործունեության 30-ամյակին: Օպերային ներկայացման դիրիժորն է լինելու Ջանլուկա Մարչանոն (Իտալիա):
Թատրոնի հանրային կապերի բաժնից «Իրատեսին» տեղեկացրին, որ օրեր առաջ բոլոր տոմսերը սպառվել են: Սակայն Հասմիկ Պապյանի արվեստի երկրպագուներին հնարավորություն է ընձեռվել համերգին հետևել նաև առցանց: Ապրիլի 12-ին, ժամը 18:30-ից սկսած, Օպերային թատրոնի Ֆեյսբուքի և Ինսթագրամի պաշտոնական էջերով հատվածաբար ուղիղ հեռարձակումներ կիրականացվեն:
Հասմիկ Պապյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել` խնդրելով հանդիսատեսին ներկայացմանը գալ առանց ծաղիկների, ծաղկեփնջերի, ծաղկային զամբյուղների. «Մենք ուղղակի վատնում ենք այն գումարը, որ տալիս ենք շքեղ ծաղիկներին, որոնք իհարկե շատ հաճելի են, բայց գաղտնիք չէ, որ մի քանի ժամ հետո թոշնում են և դեն նետվում: Շատ կուզենայի, որ այդ գումարը ծախսեինք ավելի նպատակային: Մենք բոլորս բազում կարիքներ ունենք: Ես ուզում եմ միայն ձեր ներկայությունը, որպեսզի միասին վայելենք երեկոն: Եկեք այն ըմբոշխնենք առանց ավելորդությունների, որպեսզի ներկայացումից հետո մեզ հետ տանենք նրա խորհուրդը: Վստահ եղեք, որ դրանից չի պակասում ձեր սերը, որի համար ես անչափ երախտապարտ եմ: Գուցե իմ այս խնդրանքը նոր ավանդույթի հիմք հանդիսանա նաև: Հուսով եմ կհարգեք իմ անկեղծ ցանկությունը: Հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ թերևս համարձակ առաջարկի համար»:
Հասմիկ Պապյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ հանդես է եկել 1986 թ. նոյեմբերի 16-ին, ներկայացնելով Ռոզինայի դերերգը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչե օպերայում, այնուհետև՝ Միմի, (Պուչչինիի «Բոհեմե), Միքայելա (Բիզեի «Կարմենե), Անուշ (Տիգրանյանի «Անուշե), Կարինե (Չուխաջյանի «Լեբլեբիջիե), Նինա Գրիբոեդովա (Էդգար Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրումե), Աիդա (Վերդիի համանուն օպերայում): Նրա աղացանկում շուրջ 45 դերերգեր են, այդ թվում՝ Բելլինիի Նորման, Վերդիի Աիդան, Լեդի Մակբեթը, Լեոնորան «Ճակատագրի ուժըե, Լիզան Չայկովսկու «Пиковая Дама»-ում, Պուչչինիի Տոսկան համանուն օպերաներում: